Sourdough Starter From Scratch - Թթխմոր

Sourdough Starter From Scratch – Թթխմոր

Sourdough Starter From Scratch Recipe

Share your feedback on my social media pages: Instagram or Facebook, I always look forward to it.

Also, be sure to subscribe to my YouTube channel to be updated on my new uploads.

Thank you all!






Թթխմոր պատրաստելու համար անհրաժեշտ է`.Համբերություն 🙂 

Ապակյա կամ պլաստիկ տարրա

0.5 բ ալյուր

0.5 բ գոլ ջուր

1.5 թ գ ամբողջ հատիկի ալյուր

Sourdough Starter From Scratch - Թթխմոր

Ալյուրն ու ջուրը լավ խառնել, տարրան  փակել կափարիչով և դնել խոհանոցի ամենատա`միջանցիկ քամուց հեռու մասում

Թողնել 8-12 ժամ

2րդ օրը „կերակրել„ ավելացնելով 1 լավ ճաշի գդալ ալյուր ու նույնքան էլ գոլ ջուր, նորից խառնել , բերանը փակել և դնել տաք տեղում։

3րդ օրը նորից նույն ձևով „կերակրել„ , բայց այս անգամ 1 լավ թեյի գդալ ամբողջ հատիկի ալյուր էլ ավելացնել։




Հնարավոր է որ թթխմորը չափով ավելանա և տարրան փոքր թվա, վրայից մի քիչ թափեք ու շարունակեք կերակրել ևս 1-2 օր:

5-6րդ օրը թթխմորը պետք է որ պատրաստ լինի հաց թխելու համար։ Նայեք բաղադրությանը, այն պետք է խոշոր պղպջակներ ունենա և թթվաշ հոտ

։ Հնարավոր է ավելի երկար տևի մինչև թթխմորը պատրաստվի։ Կախված է ջերմաստիճանից, ալյուրի և ջրի որակից։

Եթե հաճախ եք հաց թխելու, թթխմորը կարող եք թողնել նույն տեղում և շարունակել „կերակրել„ օրը մեկ անգամ, վրայից ժամանակ առ ժամանակ թափելով որ տարրայից դուրս չծորա։ Եթե չեք օգտվելու , դրեք սառնարան։ Օգտագործելուց առաջ հանեք , բերեք սենյակային ջերմաստիճանի, կերակրեք և օգտագործեք։

Sourdough Starter From Scratch - Թթխմոր

 

One Comment

  1. Heghine jan yes el anhamper spasum em paplik matnakashi videoyin. meronk adpes en sirum.

Comments are closed.