Cake Soseh Recipe
Բաղադրատոմսը
Բաժակի չափը 250 մլ
Շերտերը
5 ձու
¾ բ շաքարավազ ( մեկ բաժակից մի մատ պակաս)
¾ բ ալյուր
1.5 ճ գ եգիպտացորենի օսլա (կրախմալ)
Պտղունց աղ
1 թ գ փխրեցուցիչ
Վանիլին
2 ճ գ մեղր
2.5 ճ գ կակաո
Բաժանել 3 մասի, թխել յուղաթերթիկով 25 30 րոպե, 180°С նախապես տաքացված ջեռոցում
Կրեմ
180 գ կարագ
¾ տուփ եփած խտացրած կաթ ( 1 տուփից մի մատ պակաս)
Վանիլին
3 պատիճ հիլ
2.5 ճ գ կակաո
*Օշարակը պետք չէ, շերտերը փափուկ են ստացվում*